Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռում է՝ հոգևորականներով շրջապատված (տեսանյութ)

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռում է՝ հոգևորականներով շրջապատված։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռում է՝ հոգևորականներով շրջապատված։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նշենք, որ առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք  ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան: Այս մասին հայտնել էր փաստաբան Միհրան Պողոսյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից