Փեզեշքիանը Ալիեւի հետ հեռախոսազրույցում քննարկել է իսրայելական անօդաչուների Ադրբեջանի տարածքով հնարավոր թռիչքների հարցը
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ IRNA-ի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել իսրայելական անօդաչու թռչող սարքերի հնարավոր թռիչքի մասին հաղորդագրություններիը՝ Իրանին հարձակվելու նպատակով։
Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանը շարունակում է ուշադիր հետևել երկրի անվտանգությանը վերաբերող բոլոր ասպեկտներին և ընդգծել է ստացված տեղեկատվությունը թափանցիկության և փոխադարձ հարգանքի ոգով ստուգելու անհրաժեշտությունը։
«Իրանը միշտ հավատարիմ է եղել բարիդրացիության քաղաքականությանը և կողմ է տարածաշրջանի բոլոր երկրների հետ բարեկամական կապերի զարգացմանը», – ընդգծել է նա։

