Իրանի գերագույն առաջնորդը շնորհավորել է ժողովրդին Իսրայելի նկատմամբ տարած «հաղթանակի» կապակցությամբ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին շնորհավորել է ժողովրդին Իսրայելի նկատմամբ տարած «հաղթանակի» կապակցությամբ: Այս մասին ասվում է նրա X սոցիալական ցանցում արված գրառման մեջ։
«Շնորհավորում եմ սիոնիստական կեղծ ռեժիմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ»,-գրել է նա:
Այս հայտարարությունն Իրանի գերագույն առաջնորդի առաջին հայտարարությունն է Իսրայելի հետ հակամարտության ավարտից և ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո:

