Խաղաղության համաձայնագրի տեքստը չտրամադրելու համար ԻՊԱՍ-ը դատի է տվել ՀՀ ԱԳՆ-ին․factor.am
2025-ի մարտի 13-ին Նիկոլ Փաշինյանն ու ԱԳՆ-ն հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և պատրաստ է ստորագրման։
Այս հայտարարություններից հետո «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը դիմել է Արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել պայմանագրի տեքստը։
ԱԳՆ-ից առաջարկել են լսել Ազգային ժողովում խաղաղության համաձայնագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ելույթը՝ կցելով ելույթի հղումը։
Այս պատասխանից հետո հասարակական կազմակերպությունը դիմել է դատարան՝ վիճարկելով մերժումը և պնդելով, որ ԱԳՆ-ն չի հիմնավորել, թե ինչու է մերժում տեղեկության տրամադրումը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում