Իրանցի պրանկերները Իսրայելի բնակիչներից ստացել են լուսանկարներ և տեսանյութեր իրանական հրթիռային հարվածներից խոցված թիրախներից

Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ իրանցի պրանկերները զանգահարել են Իսրայելի բնակիչներին և ներկայանալով Իսրայելի թիկունքի ծառայության աշխատակիցներ, նրանցից ստացել լուսանկարներ և տեսանյութեր իրանական հրթիռային հարվածներից խոցված թիրախներից և հարակից վայրերից։

Նշված նյութերի մի մասը, հավանաբար, օգտագործվել է քարոզչական, իսկ մյուսը՝ հետագա հարվածները ճշգրտելու նպատակով։

Այս կապակցությամբ Իսրայելի թիկունքի ծառայությունը կրկին հորդորել է իր քաղաքացիներին որևէ նյութ կամ տեղեկություն չտրամադրել հեռախոսի միջոցով։

 

Վարդան Ոսկանյանի տելեգրամյան ալիքից