Հուսով ենք՝ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման ռիսկերը (տեսանյութ)
Հուսով ենք, որ Բաքվում և Երևանում լիարժեք կգնահատեն ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության խորացման ռիսկերը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դաշինքը ոչ մի լավ բան չի բերում Հարավային Կովկասի անվտանգության համար։ Ավելին, արևմտամետների հիմնական նպատակը տարածաշրջանի խարխլումն ու լարվածության նոր օջախների ստեղծումն է»,- հայտարարել է Զախարովան։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

