Փաշինյանը շարունակում է հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա
Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցող Նիկոլ Փաշինյանը շարունակում է հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա․
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել»,- գրել է նա՝ ավելի վաղ հրապարակելով սաղմոս․
«Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն:
Մատթ․ 7․6»։