Ծխախոտի մաքսանենգության համար օգտագործել են ՀՀ ՊՆ գույքը, մեքենաները
Օրեր առաջ խոսել էի Մեղրիում բացահայտված խոշոր մաքսանենգության մասին և առաջարկել երկրի թիվ մեկ սատանիստին պարզաբանել, թե ովքեր են կանգնած դրա հետևում, սակայն նա ինչպես միշտ բուն գործով զբաղվելու փոխարեն, գերադասում է բանբասանքներ տարածելը և շանտաժներ իրականացնելը։
Այսպես, ըստ տեղեկությունների մոտ 7 ամիս գործել է մաքսանենգությամբ զբաղվող շղթա, ովքեր Իրանից Հայաստան են ներկրել ծխախոտի մեծաքանակ արտադրանք, ըստ լուրերի մաքսանենգության համար օգտագործել են ՀՀ ՊՆ գույքը, մեքենաները։
2025 թ մայիսի 30 և 31-ին ռուս սահմանապահների համառ պնդումներից հետո ՀՀ ԱԱԾ-ի հետ Սյունիքի մարզի Կարճեվանի հատվածում կանգնեցրել են ՀՀ ՊՆ պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատար, որտեղ հայտնաբերվել է 130 000 տուփ ապօրինի ծագմամբ ծխախոտ, միայն այս դեպքով բյուջեին պատճառվել է մոտ քառասուն մլն դրամի վնաս։
Ձերբակալված են 4 բարձրաստիճան զինվորականներ։
Ըստ նույն աղբյուրի կամզմակերպված հանցավորությունը հովհանավորել է Պ նախարարը, հենց նաև այդ համգամանքով է պայմանավորված ՀՀ իշխանությունների լռությունը։
Կարծում եմ ակնհայտ է, թե ինչու ՀՀ կառավարիչները Զվարթնոցից, Մեղրիից և Մարգարայից հապշտապ հեռացրեցին ռուս սահմանապահներին։
Ինչևէ, շատ կուզենայի լուրը հերքվեր, և ոչ մի դեպքում հայկական բանակը ներգրավված չլիներ ապօրինի գործողությունների մեջ, և զբաղված լիներ միմիայն մեր հայրենիքի պաշտպանությամբ։
Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

