Թուրքիայում գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել. մարդիկ ցատկել են բարձրությունից, կան տուժածներ

Թուրքիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մարմարիս առողջարանային քաղաքից 10,4 կմ հեռավորության վրա և 67,91 կմ խորության վրա։

69 մարդ վիրավորվել է։ Նրանք «խուճապի պատճառով ցատկել են բարձրությունից», ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։

Ֆեթհիյե շրջանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ 14-ամյա աղջիկը մահացել է խուճապի նոպայից հետո։ Երեխային տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել։

«5.8 մագնիտուդով երկրաշարժից հետո, որը տեղի է ունեցել ժամը 02:17-ին Միջերկրական ծովի Մարմարիս, Մուղլա ափերի մոտ և զգացվել է Մուղլա, Այդըն, Դենիզլի, Մանիսա և Իզմիր նահանգներում, որոնողական աշխատանքները շարունակվում են: