Մահացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը

Մահացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը: «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ անժամանակ մեզնից հեռացել է մեր սիրելի գործընկեր ու ընկեր, «Ռադիո Հայ Հայաստան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր և հաղորդավար Արմեն Հովհաննիսյանը։ Նա ոչ միայն մեծ հայրենասեր էր, այլև նվիրված մասնագետ, բարի ընկեր և մեծ սրտով մարդ, որն իր խոսքով ու գործով մշտապես պայքարում էր հանուն Հայաստանի ուժեղ և լուսավոր ապագայի։

Ցավակցում ենք Արմենի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին նրան ու գնահատում նրա գործը։

Նրա պայծառ հիշատակը հավերժ վառ կմնա մեր սրտերում»,- նշված է «Ռադիո Հայ Հայաստան» ռադիոկայանի ֆեյսբուքյան էջում։

Ընկերների խոսքով,  Հովհաննիսյանն առողջական խնդիրներ ուներ, սակայն մահը վրա է հասել կաթվածի հետևանքով: