«Խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցով առաջիկայում գուցե լավ նորություններ լինեն. Արարատ Միրզոյան
«Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն», – Հաղթանակի զբոսայգում «Ազատության» հարցին ի պատասխան այսօր ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Հարցին՝ կա՞ն բանակցություններ, Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, Ա. Միրզոյանն ասաց. «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան առաջ սկսել այդ ուղղությամբ խորհրդակցություններ, այնպես էլ հիմա ենք պատրաստ:
Ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից, առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, և ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։