Սիքստինյան կապելլայի ծխնելույզից կրկին սև ծուխ է դուրս եկել

Վատիկանում սկսվել է Հռոմի պապի ընտրության քվեարկության՝ կոնկլավի երկրորդ օրը։ Այսօր Սիքստինյան կապելլայի ծխնելույզից կրկին սև ծուխ է դուրս եկել, ինչը նշանակում է, որ կարդինալները քվեարկել են երկրորդ անգամ և կրկին չեն ընտել նոր պապ։ Երբ թեկնածուներից մեկը հավաքի անհրաժեշտ քանակի ձայն, այդ դեպքում ծուխը կլինի սպիտակ։

Կոնկլավի առաջին չորս օրերի ընթացքում օրական կարող է անցկացվել մինչև չորս քվեարկություն՝ երկուսը առավոտյան և երկուսը՝ կեսօրին։ Հինգերորդ օրը քվեարկությունը դադարեցվում է՝ կարդինալներին աղոթքի և ոչ պաշտոնական քննարկումների ժամանակ տալու համար։