Ո՞վ կարող է մկրտվել Հայոց Եկեղեցում

Ո՞վ կարող է մկրտվել Հայոց Եկեղեցում․ պարզաբանում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան հայր Զաքարիան։

Հայոց Եկեղեցու Ս. Ավազանում կարող են մկրտվել

  • ազգությամբ հայեր,
  • մեր Եկեղեցու անդամի հետ ամուսնացող և ամուսնացած օտարազգիներ,
  • հայ ընտանիքների կողմից որդեգրված երեխաներ,
  • այլադավաններ և այլակրոններ, ովքեր սահմանված կարգով անցել են խորհրդի համար անհրաժեշտ նախապատրաստական-ուսուցողական շրջանը, ընդունել և խոստովանել մեր դավանանքը: