Սիրիայի անցումային ժամանակահատվածի նախագահ Ահմեդ ալ Շարաան առաջին եվրոպական ուղևորությունը կկատարի. նա կմեկնի Ֆրանսիա

Սիրիայի անցումային ժամանակահատվածի նախագահ Ահմեդ ալ Շարաան առաջին եվրոպական ուղևորությունը կկատարի: Նա կմեկնի Ֆրանսիա, հայտնում է Mehr գործակալությունը:

Մակրոնի հետ հանդիպումը կայանալու է չորեքշաբթի: Մակրոնը «կրկնելու է Ֆրանսիայի աջակցությունը նոր Սիրիայի կառուցմանը, ազատ, կայուն, ինքնիշխան Սիրիային, որը հարգում է սիրիական հասարակության բոլոր բաղադրիչները», երեքշաբթի հայտարարել է Ելիսեյան պալատը: Այս մասին գրում է france24.com-ը:

«Այս հանդիպումը Ֆրանսիայի պատմական հանձնառության մի մասն է սիրիացի ժողովրդին, որը ձգտում է խաղաղության և ժողովրդավարության», – նշված է հաղորդագրությունում: