Նեթանյահուն հետաձգել է այցն Ադրբեջան

Գազայի հատվածում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև քաղաքական և անվտանգության խիտ գրաֆիկի պատճառով վարչապետ Նեթանյահուն որոշել է Ադրբեջան կատարելիք իր այցը հետաձգել մեկ այլ ամսաթվի։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Նեթանյահուն նաև բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերությունները։