Ադրբեջանական ընկերությունն առաջարկում է կառուցել Սև և Կասպից ծովերը միավորող ստերգետնյա թունել

Ադրբեջանում ADOG ընկերությունը և Զիրա միջազգային նավահանգիստը հանդես են եկել Կասպից և Սև ծովերը միացնող ստորգետնյա թունել կառուցելու նախաձեռնությամբ։ Այս մասին ասվում է ընկերությունների ղեկավար Մուսա Սուլեյմանովի դիմումում։

Նախագծի համաձայն՝ առաջարկվում է կառուցել 10 մետր տրամագծով ստորգետնյա թունել, որը կկապի Սև ծովը (վրացական կամ ռուսական կողմից) Կասպից ծովի հետ։ Ջրի մակարդակի բնական տարբերության շնորհիվ Սև ծովի ջուրը կկարողանա ինքնահոս կերպով հոսել Կասպից ծով՝ առանց պոմպերի օգտագործման։

Նախաձեռնությունը նպատակ ունի կայունացնել Կասպից ծովի ջրային հաշվեկշիռը, որի մակարդակը վերջին տարիներին արագորեն նվազում է, ինչը լուրջ բնապահպանական, տնտեսական և ենթակառուցվածքային ռիսկեր է ստեղծում ափամերձ պետությունների համար։

Ադրբեջանական ընկերությունը նշել է, որ պատրաստ է սկսել իրագործելիության ուսումնասիրության նախապատրաստումը և անհրաժեշտ ռեսուրսների մոբիլիզացումը։

Դիմումի հեղինակները խնդրում են, որ առաջարկը քննարկվի պետական ​​մակարդակով։