Վարդան Ղուկասյանի փեսան ընտրվեց փոխքաղաքապետ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանն ավագանու նիստում անցակացված քվեարկության արդյունքում ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ։

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին ավագանու 17 անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ձեռնպահ քվեարկեց։

«Շնորհավորում ենք Ավետիս Առաքելյանին, շատ պատասխանատու պաշտոն է։ Կապ չունի, որ Ավետիսն իմ փեսան է, ես շատ պատասխանտու եմ ու շատ ավելի եմ պահանջելու իրենից, քան որևէ մեկից։ Ինձ հետ աշխատելը և հեշտ է, և դժվար։ Գիտեցեք, որ ես շատ խիստ եմ լինելու յուրաքանչյուր հարցի վերաբերյալ»,-ասաց Վարդան Ղուկասյանը։