ՊԵԿ հարկային տեսուչ է ձերբակալվել՝ 4 մլն դրամ կաշառք ստանալու կասկածանքով

Կոռուպցիոն գործով ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում երկու անձ է ձերբակալվել խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքներով։ Ձերբակալվածներից մեկը ՊԵԿ պաշտոնատար անձ է։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ձերբակալված անձը ՊԵԿ հարկային տեսուչ է, որը կասկածվում է 4 մլն դրամի կաշառք ստանալու մեջ։