Լիբերալ կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում
Նախնական արդյունքների համաձայն՝ Լիբերալ կուսակցությունը հաղթել է Կանադայի խորհրդարանական ընտրություններում, որոնք անցկացվել են երկուշաբթի օրը: Կուսակցության ղեկավար, Կանադայի ներկայիս վարչապետ Մարկ Քարնին կգլխավորի երկրի հաջորդ կառավարությունը:
Հիշեցնենք, որ Ջասթին Թրյուդոն հունվարի սկզբին հայտարարել էր, որ ինը տարվա ղեկավարումից հետո մտադիր է հեռանալ վարչապետի և իշխող լիբերալների առաջնորդի պաշտոնից։

