Իրականացնելով հանցավոր արարք երկրի բարձրագույն պաշտոնյայի մասնակցությամբ՝ մի ողջ ավտոշարասյուն փախուստի էր դիմել. Մելոյան
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար Գոհար Մելոյանը գրում է․
«Այսօր, ժամը՝ 18:30-ին, ընկերներիս հետ լինելու եմ Պարոնյան-Լեո խաչմերուկին՝
ի՛ հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա չծնված բալիկի,
ի՛ պահանջ արդարության վերականգնման,
ի՛ կանխում մահաբեր շարասյան նոր զոհերի։
3 տարի առաջ՝ անթույլատրելի արագությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստին շտապող վարչապետի ավտոշարասյունը՝ սպանության ելքով վրաերթի ենթարկեց, թույլատրելի հատվածով փողոցն անցնող հղի կնոջը։
Արդյունքում՝
ՉԿԱՆԳՆԵՑ տասնյակ մեքենաներից գեթ մեկը,
ՉՑՈՒՑԱԲԵՐՎԵՑ օգնություն։
ՓԱՍՏԱՑԻ.
- իրականացնելով հանցավոր արարք՝ երկրի բարձրագույն պաշտոնյայի մասնակցությամբ մի ողջ ավտոշարասյուն փախուստի էր դիմել.
- «առեղծվածային» եղանակով անհետացել են գործով անկյունաքարային փաստ հանդիսացող՝ շարասյան ռադիոկապի ձայնագրությունները.
- այս ակնհայտ պարզ գործով ԴԵՌ չկա դատական ակտ։
Վարչապետի ավտոշարասյան տեղաշարժը, մինչ օրս՝ կազմակերպվում է ողջամտության ու ՃՏՊ կանոնների շրջանցմամբ՝ կաթվածահար անելով մարդկանց առօրյան եւ մի շարք դեպքերում մարդու հիմնարար իրավունքները, ինչպես բացարձակ կյանքի իրավունքը՝ Սոնա Մնացականյանի դեպքում»։