Ունեմ համոզմունք, որ իրական անվտանգային համակարգում ունենալու եք առանցքային դերակատարություն․ Միքայել Համբարձումյանի ուղերձը
ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը գրում է․ «44-օրյա պատերազմի ընթացքում ԱԱԾ ստորաբաժանումներից առաջնագծում առավել արդյունավետ մասնակցություն են ունեցել սահմանապահ զորքերի ծառայողները: Նրանք մեծ նվիրումով, առանց վարանման, երկչոտության կատարել են պարտքը, մասնակցել մարտական գործողություններին, հանուն Հայրենիքի՝ տվել զոհեր, վիրավորներ…
Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի օրվա առթիվ մաղթում եմ հաջողություններ, ձեռքբերումներ: Ունեմ համոզմունք, որ իրական անվտանգային համակարգում ունենալու եք առանցքային դերակատարություն»: