Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը։ Այս մասին ասել է Թրամփը Մար-ա-Լագոյում կայացած միջոցառման ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցին:
«Մենք մանրամասն քննարկել ենք դա»,- շեշտել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Ֆլորիդայում գտնվող Թրամփի Մար-ա-Լագո կեցավայրում: Համատեղ հայտարարության համաձայն՝ կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտությունը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, Հաագայում և Անկարայում կայացած դաշինքի գագաթնաժողովների արդյունքները և պաշտպանական ծախսերի ավելացման հարցերը:

