Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը քաղաքացիների համար կբացվի ժամը 10:00-ին
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը քաղաքացիների համար կբացվի ժամը 10:00-ին։
Առավոտյան 09:00-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի և իշխանական վերնախավի այցը հուշահամալիր։ Պաշտոնյաների այցի ժամանակ անգամ լրատվամիօջոցներ չեն լինելու և կադրեր կցուցադրվեն Հանրային Հեռուստաընկերության շարժական կայանից՝ ուղիղ հեռարձակմամբ։
Վեհափառն այս տարի ևս Ծիծեռնակաբերդ կայցելի քաղաքական իշխանությունից առաձին։ Նշենք, որ ժամը 10։30 նախատեսված է պատարագ բոլոր եկեղեցիներում՝ ի հիշատակ ցեղասպանության զոհերի, որից հետո՝ ժամը 12-ին, Էջմիածնում տեղի կունենա Ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսման կարգ։

