Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր վերջին պատգամում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանին
Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարտի 23-ի կիրակնօրյա Մարեմյան աղոթքում ուրախություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ վերջնական համաձայնության կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Վատիկանից։
«Որևէ խաղաղություն հնարավոր չէ այնտեղ, որտեղ չկան կրոնական ազատություններ… որևէ խաղաղություն հնարավոր չէ առանց իրական զինաթափման»,- ասել է քահանայապետը։
«Այս Հոբելենական տարվա առիթով Սուրբ Զատիկը թող լինի պատեհ առիթ ազատ արձակելու բանտարկյալներին՝ լինեն նրանք ռազմագերիներ, թե քաղաքական բանտարկյալներ»,- շեշտել է Հռոմի պապը։
Սովորույթի համաձայն, Հռոմ Քաղաքին ու ամբողջ աշխարհին պատգամն ուղղվել է Սուրբ Պետրոսի կենտրոնական պատշգամից, Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ներկայությամբ, որը, չնայած դեռ ապաքինվում է, այնուամենայնիվ Սուրբ Զատկի այս տոնի առթիվ ներկա է գտնվել ու իր օրհնությունն է շնորհել Սուրբ Պետրոս հրապարակում հավաքված բազմահազար հավատացյալներին արարողության առցանց հետևողներին։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապը։

