Մինչև հոկտեմբերի 27-ը Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սարգսյանի դեմ ատելություն էր գեներացնում ոչ թե «ՀԺ»-ում, այլ՝ «Օրագրում». Գեղամ Մանուկյան
Այսօր Ազգային ժողովում հակադարձելով իշխանականներին, թե ո՞վ էր հանգուցյալ Վազգեն Սարգսյանի դեմ մինչեւ հոկտեմբեր 27 ատելություն գեներացնում շեշտեցի Նիկոլ Փաշինյանի անունը։
Պարզապես մեկ սխալմունք կար խոսքումս. նա այդ ժամանակ ոչ թե «Հայկական ժամանակն» էր խմբագրում, այլ՝ «Օրագիրը»։
Մնացյալում ասածս ուժի մեջ է, ինչի վկայություներն են նաեւ այդ թերթի այս մի քանի օրինակները…
Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

