Թրամփը հույս ունի, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հաջորդ շաբաթ համաձայնության կգան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու գործարքը ձեռք կբերվի առաջիկա շաբաթվա ընթացքում։ Նա համապատասխան հայտարարություն է հրապարակել Truth Social սոցիալական ցանցում, փոխանցում է РБК-ն։
«Հուսով եմ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան գործարք կկնքեն այս շաբաթ (ԱՄՆ-ում օրացուցային շաբաթը սկսվում է կիրակի օրը)»,- գրել է ամերիկացի առաջնորդը։
Այդ դեպքում, նրա պնդմամբ, երկու կողմերն էլ «կսկսեն ակտիվորեն աշխատել» ԱՄՆ-ի հետ, ինչը թույլ կտա «հարստություն վաստակել»։

