Այս գիշեր Ադրբեջանի զինուժը շուրջ մեկ ժամ անդադար կրակոցներ է արձակել Խնածախի ուղղությամբ․ NEWS.am
Այս գիշեր ժամը 00:30-ից մինչև 01:19-ը Սյունիքի մարզի Խնածախ գյուղում անդադար կրակոցներ են լսվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց գյուղացիներից մեկը:
«Տպավորություն էր, թե պատերազմ է»,- նշել է նա:
Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի զինուժը պարբերաբար կրակ է բացում Սյունիքի մարզի գյուղերի ուղղությամբ:

