Սրբագործ կրակը Երուսաղեմում իջել է Սուրբ գերեզմանի տաճարում

Սրբագործ կրակը Երուսաղեմում իջել է Սուրբ գերեզմանի տաճարում, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։ Սուրբ կրակի իջնելը տեղի է ունենում Քրիստոսի Հարության տոնի նախօրեին՝ ըստ Հուլյան օրացույցի:

2025թ. քրիստոնյաները Սուրբ Զատիկը կնշեն ապրիլի 20-ին, որը համընկնում է քրիստոնեության ե՛ւ արևմտյան, ե՛ւ արևելյան ճյուղերի համար: Կրակ է հայտնվում Երուսաղեմի Սուրբ գերեզմանի եկեղեցում, որը կառուցված է այն վայրի վրա, որտեղ խաչվել, թաղվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը: