Վարդան Ղուկասյանը երդվեց
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի նորընտիր ղեկավար Վարդան Ղուկասյանը ստանձնեց պարտականությունները՝ երդվելով համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնելիս պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները։
«Երդվում եմ պահպանել համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։
Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը, սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովորդի հավատին, նպաստել նյութական և հոգևոր վերելքին»,- երդմնակալության նիստում հայտարարեց Վարդան Ղուկասյանը։