Ազգային ժողովում այսօր՝ ապրիլի 15-ին, կառավարության գործունեության 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ երբ նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ամբիոնի մոտ հրավիրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը: