Գերմանիան վերադարձել է. Գերմանիայի ապագա կանցլերը՝ Դոնալդ Թրամփին

Գերմանիան կկատարի պաշտպանական ոլորտում իր պարտավորությունները և Գերմանիան պատրաստ է ուժեղացնել իր մրցունակությունը։

Այս մասին, գերմանական Deutsche Welle  պարբերականի փոխանցմամբ, հայտարարել է Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ Բեռլինում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Գերմանիան վերադարձել է»,-ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղերձ է փոխանցել Մերցը։

Նա նաև ԵՄ-ին կոչ է արել համատեղ արձագանք գտնել ԱՄՆ-ի առևտրային քաղաքականությանը։