Արցախից բռնի տեղահանված ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր

ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներն աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր, որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Նախագծով կարիքավոր ընտանիքներ են դիտարկվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55 000 դրամից:

Նախատեսվող ամսական աջակցությունը կկազմի ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40 000 դրամ, սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10 000 դրամ: