Սուրեն Պապիկյանը գեներալների «գլխին հսկիչ է» կարգել իր ընկերոջն ու հարսանիքի խաչեղբո՞րը․ 168․am

Վիտալի Մանգասարյանը այսօր հրապարակելով ՊՆ վարչական համալիրում ընթացող ատեստավորման գործընթացից լուսանկար՝ գրել էր

«ՀՀ ՊՆ վարչական համալիրում Զինված ուժերի բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նպատակ ուներ ստուգելու նրանց մասնագիտական պատրաստվածությունն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։ Այս գործընթացին հետևել են բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը և նրա տեղակալ Կարեն Գրիգորյանը։ Սակայն հրապարակված լուսանկարներում մի դրվագ անմիջապես աչք է ծակում։ Նկարներում երևում է մի երիտասարդ, ով հագել է որսորդական համազգեստ (Անդրանիկ Քոչարյանի ականջները եթե մաքուր է թող լսի), ունի թրաշ և նստած է ԳՇ պետ Ասրյանի կողքին․․․ Ո՞վ է այս խորհրդավոր երիտասարդը»։

168.am-ը պարզել է երիտասարադի ինքնությունը․

«Բաց աղբյուրներից մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ երիտասարդը Արմեն Ղալեչյանն է, ով, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ընկերն է, ավելին, նրա հարսանիքի խաչեղբայրն է եղել:

Նշված անձնավորության անվան հետ, ինչպես կարելի է գտնել մամուլում, տարատեսակ աղմկահարույց դեպքեր են կապվում, նաև՝ 2019 թվականին մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ այդ ժամանակ «Իմ քայլը» ավագանու անդամ Արմեն Ղալեչյանը ծաղրել է Աստվածաշունչը:

Թե ի՞նչ պաշտոն է վստահել ՀՀ պաշտպանության նախարարությունում Սուրեն Պապիկյանն իր ընկերոջ և հարսանիքի խաչեղբոր համար, կարելի է միայն ենթադրել, հաշվի առնելով 168.am-ի ավելի վաղ արձանագրած փաստերը, որ Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարար դառնալուց հետո իր մտերիմներին տեղավորել է պաշտպանական գերատեսչությունում, դարձրել իրեն օգնական: Ավելին, Պապիկյանի երբեմնի օգնական Հրայր Հովակիմյանն այսօր արդեն լուրջ պաշտոն ունի՝ ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի պետ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում