Ո՞վ է այս խորհրդավոր երիտասարդը
ՀՀ ՊՆ վարչական համալիրում Զինված ուժերի բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նպատակ ուներ ստուգելու նրանց մասնագիտական պատրաստվածությունն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։ Այս գործընթացին հետևել են բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը և նրա տեղակալ Կարեն Գրիգորյանը։ Սակայն հրապարակված լուսանկարներում մի դրվագ անմիջապես աչք է ծակում։
Նկարներում երևում է մի երիտասարդ, ով հագել է որսորդական համազգեստ (Անդրանիկ Քոչարյանի ականջները եթե մաքուր է թող լսի), ունի թրաշ և նստած է ԳՇ պետ Ասրյանի կողքին։ Արտաքինից նա զինվորական չի հիշեցնում, սակայն տեղավորվել է ամենապատասխանատու դիրքերում։ Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ հենց նա է վերահսկում գործընթացը կամ մասնակցում ԶՈՒ բարձրագույն սպայակազմի գիտելիքների ստուգմանը։ Այս փաստը բնականաբար հարցեր է առաջացնում:
Ի՞նչ առնչություն ունի այս երիտասարդը բանակի ատեստավորման հետ, և ինչո՞ւ է նրա կարծիքը կարևոր ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի պատրաստվածությունը գնահատելու համար։ Արդյո՞ք նա ներկայացնում է պաշտպանության համակարգը, թե՞ քաղաքական կամ քաղաքացիական որևէ կառույց։ Եթե նա ուղղակի դիտորդ է, ապա ինչպե՞ս է հայտնվել այնտեղ:

