Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև hեռախոսազրույց է անցկացվել։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Նշվում է, որ Էրդողանը Պուտինին հայտնել է Ուկրաինայում հրադադարի հաստատման համար ցանկացած աջակցություն ցուցաբերելու Թուրքիայի պատրաստակամության մասին, այդ թվում՝ բանակցություններ կազմակերպելու միջոցով։