Կհամաձայնեք, թե չեք համաձայնի՝ անջատված մասով գործն ուղարկելու եմ դատարան․ ես չեմ եկել ժամավաճառությամբ զբաղվելու․ Աննա Վարդապետյան
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանի հարցով Ազգային ժողով չի եկել ժամավաճառությամբ զբաղվելու և պատգամավորների ժամանակը խլելու։
«Ես այստեղ եմ եկել առանց անձին ձեռք տալու, որովհետև ուղիղ տվյալ կար 23 հազար դոլարի ու 300 հազար դրամի կաշառքի վերաբերյալ, այս պարագայում ես պետք է կարգավիճակ ստանամ, որ կարողանամ անձին և հարցանքնել, և առերեսել»,- հայտարարեց նա։
«Կհամաձայնեք, թե չեք համաձայնի՝ անջատված մասով գործն ուղարկելու եմ դատարան»,- ընդգծեց Վարդապետյանը՝ պարազաբանելով․
«Ինչո՞ւ ես, որովհետև ես հսկողություն եմ իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ, դատական ակտի արդյունքներով նորից եմ գալու ու այնքան ժամանակ, մինչև գործի լրիվությունը կապահովվի ու կկարողանանք վստահ ասել, թե ով էր ճիշտ, ով՝ սխալ»,- նշեց նա։

