Մեզ Գրենլանդիան պետք է միջազգային անվտանգության համար. Թրամփը
Գրենլանդիան պետք է լինի ԱՄՆ-ինը: Այս մասին, politico.com-ի փոխանցմամբ, կրկնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վինս Կոգլյանեզին տված հարցազրույցում:
«Մեզ Գրենլանդիան պետք է միջազգային անվտանգության համար: Այն մեզ պետք է, այն պետք է մերը լինի: Այն պաշտպանական և հարձակողական դիրք ունեցող կղզի է, այն է, ինչ մեզ անհրաժեշտ է», – ասել է Թրամփը:
Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը վստահ չէ, թե արդյոք գրենլանդացիները պատրաստ են լինել Միացյալ Նահանգների քաղաքացիներ:
«Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է դա անենք և համոզենք նրանց: Տարածքը պետք է մերը լինի, քանի որ առանց դրա հնարավոր չէ պատշաճ կերպով պաշտպանել Երկրի այս մեծ հատվածը: Այսպիսով, մենք պետք է ունենանք այն, և կարծում եմ, որ կունենանք», – հավելել է նա:
Նախօրեին հաղորդվել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այս շաբաթ կայցելի Գրենլանդիա, մասնավորապես՝ գնահատելու անվտանգության ոլորտում իրավիճակը։ Վենսը բացատրել է, որ մտադիր է հանդիպել ամերիկացի զինվորականների հետ, որոնք տեղակայված են Գրենլանդիայի բազայում, ինչպես նաև «պարզապես ստուգել, թե ինչպես է անվտանգության իրավիճակը Գրենլանդիայում»:
«Սա շատ կարևոր է։ Շատ այլ երկրներ սպառնացել են Գրենլանդիային։ Սպառնացել են օգտագործել նրա տարածքներն ու ծովային ուղիները՝ վտանգ ստեղծելու համար Միացյալ Նահանգների, Կանադայի և, իհարկե, Գրենլանդիայի ժողովրդի համար: Ուրեմն մենք կստուգենք, թե ինչպես են գործերն այնտեղ ընթանում», – հավելել է ԱՄՆ փոխնախագահը։

