2015-ի այս օրը ԱԺ-ն ընդունել է Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին բանաձևը

2015-ի մարտի 24-ի նիստում ՀՀ ԱԺ -ն 117 «կողմ» ձայնով ընդունել է «1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու մասին» բանաձևը։

«Ղեկավարվելով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 1946թ. դեկտեմբերի 11-ին ընդունված 96 բանաձևով և 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ «Ցեղասպանության կանխարգելման և դրա համար նախատեսված պատժի», ինչպես նաև 1968թ. նոյեմբերի 26-ի «Մարդկության դեմ գործած հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների վաղեմության ժամկետի անընդունելիության» մասին կոնվենցիաներով ու մարդու իրավունքների մասին բոլոր այլ միջազգային ակտերի դրույթներով ու սկզբունքներով, հաշվի առնելով հայ, հույն և ասորի ժողովուրդների՝ դարերից բխող բարեկամական հարաբերությունները՝ Հայաստանի Ազգային Ժողովը հայտարարում է, որ դատապարտում է 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում իրականացրած հույների և ասորիների ցեղասպանությունը»,- ասվում է բանաձևի տեքստում։

Փաստաթուղթն ընդունվել է միաձայն, իսկ հարցի հիմնական զեկուցողն եղել է Ձեր խոնարհ ծառան՝ ՀՀ ԱԺ 2011-2018 թթ. փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը