Ֆրանսիայի դեսպանը Սյունիքում է

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով, որ այցելել է Սյունիքի մարզ։

«Սյունիքի մարզի Գորիս քաղաքում զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը։

Ընկերական այց կատարեցի քաղաքում գտնվող շատ ակտիվ Ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոն»,- գրել է նա։