Ահազանգ Շիրակի Պետական Համալսարանից
Ըստ մեզ ահազանգած դասախոսների համալսարանում փորձում են վերջնական ավիրել կրթագիտական մակարդակը։ Վաղվանից սկսվում է մի քանի ամբիոնների վարիչների նոր ընտրական պրոցեսը։ Մեզ տեղեկացրել են, որ արդեն գիտխորհրդի կազմում գրեթե չեն ներառել համալսարանի դոկտոր֊պրոֆեսորների, զուտ պայմանավորված նրանց քաղաքական հայացքներով, կառավարման մարմինը ամբիոնի վարիչներ փորձում է նշանակել իր կամակատարներին, ըստ մեզ ահազանգող աշխատակիցների դրանք մարդիկ են, ովքեր նույնիսկ մաքուր հայերենին չեն տիրապետում։
ԲՈՒՀ-ի պրոֆեսորա֊դասախոսական կազմը ակնկալում է լրատվականների լայն աջակցությունը, որպեսզի կանխվի Շիրակի մայր բուհի վերջնական ավիրումը։