Սարի՛կ, բանակում չծառայած այս քայլիստներն ի՞նչ են, դավաճաննե՞ր են․ Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.
«Սարի՛կ, բանակում չծառայած այս քայլիստներն ի՞նչ են
Այո՛, Սարիկ, շատ ճիշտ ես…
Բայց այս լուսանկարներում պատկերվածները, որոնք ինչպես հասկացար քայլիստներն են և քայլիստամերձ անձինք ոչ մեկը չի ծառայել բանակում… Այս ցանկում կարելի է մի քանի տասնյակ քայլիստի ևս ավելացնել՝ “շիշ բռնողի” եղբայր Նաիրիին, Հրեշ Անդոյի տղային և այլն…
Ի դեպ, ՆիկոլԴ ստում է, երբ ասում է, թե իբր ինքը բանակից ազատվել է երկու եղբոր բանակում ծառայելու և երրորդ եղբորը բանակից ազատելու օրենքի հիմքով… Երրորդ եղբոր բանակում չծառայելու օրենքն այդ ժամանակ արդեն չի գործել և այն կապիտուլյանտի վրա չէր կարող տարածվել…
Երբ շտաբ գնացիր, մի հատ մարզպետ Դավիթին ու երեսփոխան Կարենին հարցրու, թե ի՞նչ հիմքով են ազատվել բանակից…
Ձերոնք կա՛մ հիվանդ են, կա՛մ գիտնական, որոնցից ոմանք չկայացած, քանի որ բանակից ազատվել են կրթությունը շարունակելու՝ ասպիրանտուրայում սովորելու համար, բայց ատենախոսություն չեն պաշտպանել, բայց բանակ էլ չեն գնացել…
Սարի՛կ, բանակում չծառայած այս քայլիստներն ի՞նչ են, դավաճաննե՞ր են…»