Ուկրաինայի սահմանադրությունը խանգարում է խաղաղության հաստատմանը. Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Կիևը դժվարություններ ունի խաղաղության շուրջ պայմանավորվածություններ համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ի՞նչ դժվարություններ ունի Ուկրաինան, Ուկրաինայի հիմնական դժվարությունը նրա սահմանադրությունն է։ Նրանց սահմանադրությունն արգելում է տարածքային ամբողջականության փոփոխության վերաբերյալ որևէ բանակցություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շոյգուն՝ նկատի ունելով, որ Ուկրաինայի որոշ մարզեր ՌԴ-ն ներառել է իր կազմում։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև հիշեցրել է «Վլադիմիր Զելենսկու կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու արգելքի առկայության մասին»։