Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի կալանավորումից հետո Թուրքիայում ցույցեր են

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության  ներկայացուցիչներն ու քաղաքացիները հավաքվել են Անկարայում գտնվող կուսակցության կենտրոնակայանում՝ բողոքելու Էքրեմ Իմամօղլուի կալանավորման դեմ, գրում է Sözcü-ն։

Նշենք, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից կոռուպցիայի և ահաբեկչության մեղադրանքներով։ Հետաքննության ընթացքում ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Բեյլիքդուզուի քաղաքապետ Մուրադ Չալըքը, Շիշլիի քաղաքապետ Ռեսուլ Էքրեմ Շահանը։

Իզմիրում ցույց է տեղի ունենում՝ ի պաշտպանություն Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։ Քաղաքում Ժողովրդահանրապետական կուսակցության շտաբի մոտ մարդիկ են հավաքվել։ Ստամբուլում էլ ուսանողներն են դուրս եկել փողոց՝ բողոքի ցույցի։