Նիկոլ Փաշինյանը պատրաստ է իր ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի ներքո

«Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ 24News-ը  հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները քննարկում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը միակողմանիորեն ստորագրելու հնարավորությունը։ Կայքի իշխանական աղբյուրները հայտնում են, որ քննարկումներ են ընթանում ՔՊ-ի վերնախավում, ԱԽՔ-ում և ԱԳՆ-ում։