«Հայաստանի Դոսաաֆ»-ի շենքի մուտքը իրավապահները կապարակնքեցին

«Հայաստանի Դոսաաֆ»-ի շենքում այսօր մասկի շոու է իրականացվել: Այս մասին հայտնել էր օգտատերերից Արթուր Միքայելյանը՝ նշելով, որ շենքի բոլոր վարձակալները զրկվել են իրենց ազատ տեղաշարժի իրավունքից:

«Ապօրինությունները շարունակվում են»,- գրել էր նա։

Ավելի ուշ  հատուկջոկատայինները մտել են շենք, որտեղ քննչական գործողություններ են իրականացվել:

Քննչական գործողությունների ավարտին իրավապահները կապարակնքել են շենքի մուտքի դուռը:

Նշենք, որ շենքի բակում հավաքված էին քաղաքացիներ, որոնք շենքում գրասենյակներ են վարձակալել, եւ նրանց թույլ չէր տրվում ներս մտնել: