Եվրամիությունը հայտարարել է, որ չի կարող ավտոմատ կերպով սկսել «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը

Եվրամիությունը չի կարողանա ավտոմատ կերպով ստանձնել Պրահայի մեդիա կորպորացիայի՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի (РСЕ/РС) ֆինանսական աջակցությունը, որը կորցրել է ֆինանսավորումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշման պատճառով։ Դրա մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քայա Կալլասը։

«Կտեսնենք, թե ինչ կարող ենք անել»,- ըստ Reuters-ի՝ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Քայա Կալլասը հավելել է, որ «Ազատություն» ռադիոկայանը ժողովրդավարության փարոս է և մեծ արժեք է ներկայացնում»։

Ըստ Կալլասի, այդ հարցը քննարկվել է ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։