Ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ. Թրամփի՝ ազգային անվտանգութան հարցերով խորհրդական Ուոլթսի գրառումը

Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Այս շաբաթ ես խոսեցի Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։ Այս մասին գրել է Թրամփի՝ ազգային անվտանգութան հարցերով խորհրդական Ուոլթսը:

«Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ առաջընթաց են գրանցել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ մենք պետք է այժմ վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը, ազատենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար։

Ամերիկայի Ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարեցնի մեր ջանքերը, մինչև դա իրականություն չդառնա», գրել է նա։