Մանե Թանդիլյանը չի ընդունել իրեն այցելած ՄԻՊ Անահիտ Մանասյանին
Արցախում ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի հացադուլի դադարեցման պահանջով հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը չի ընդունել իրեն այցելած ՄԻՊ Անահիտ Մանասյանին, գրում են հայկական ԶԼՄ-ները։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հացադուլի չորրորդ օրը այցելել է «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանին, Արտավազդ Ալավերդյանին եւ Վարդան Ավագյանին: Սակայն Մանե Թանդիլյանը հրաժարվել է նրա հետ հանդիպել:

