Տեղի կունենա քննարկում` ՀՀ Կառավարության ծրագրի և դրանից բխող Կառավարության լեգիտիմության հարցի վերաբերյալ

Սիրելի´ հայրենակիցներ,

Ս․թ. փետրվարի 28-ին ժամը 11-ին (անհրաժեշտ է ներկայանալ 10:30-ին) ՀՀ Ազգային ժողովի 334 սենյակում տեղի կունենա քննարկում` ՀՀ Կառավարության ծրագրի և դրանից բխող Կառավարության լեգիտիմության հարցի վերաբերյալ։

Հիմնական բանախոսներն են ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը և հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Քննարկմանը ելույթով հանդես կգա նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և ոլորտային մասնագետներ, ովքեր կներկայացնեն կառավարության բացթողումները տարբեր բնագավառներում։

Եթե ցանկություն ունեք ներկա գտնվելու միջոցառմանը, կարող եք նախապես գրանցվել՝ գրելով anahit.petrosyan.2002@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով (+374) 77 122 036 հեռախոսահամարով:

Գրանցվել կարող եք մինչև փետրվարի 27-ը ժամը 15։00-ն:

Սիրով սպասում ենք:

ԱԺ պատգամավոր

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ