Մայրաքաղաքը կոլապսի մեջ է. ողջ քաղաքը խցանված է

Մայրաքաղաքը կոլապսի մեջ է, ողջ քաղաքը խցանված է: Երեւանում այս պահին ձյան առատ տեղումները շարունակվում են, քաղաքացիները ահազանգում են, որ մնում են կանգառներում, քանի որ ավտոբուսները նույնպես նորմալ չեն աշխատում ձմեռային անվադողեր չունենալու պատճառով:

Ավելի վաղ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել էր, որ ավտոբուսները չեն կարողանում դուրս գալ երթուղի ձմեռային անվադողեր չունենալու եւ ձյունը չմաքրելու պատճառով:

Ֆեյսբուքյան օգտատեր Կարմեն Մարտիրոսյանն էլ ահազանգում է. «34 համարի ավտոբուսի վարորդը Բարեկամության մոտ հայտարարում է` Դավթաշեն չեմ կարա հասնեմ, իջեք»: